Թավրիզում մեկնարկել է լողի պատանեկան միջազգային մրցաշար, որին մասնակցում են Իրանի, Հայաստանի, Սիրիայի, Իրաքի, Թուրքիայի եւ Ադրբեջանի 11-12 եւ 13-14 տարեկան աղջնակները:
Մրցումների առաջին օրը ավագ տարիքային խմբում Վարսենիկ Մանուչարյանը 50 մետր ազատ ոճում դարձել է հաղթող, իսկ 100 մետր բատերֆլայում եզրագիծը հատել երրորդը:
Կրտսերների պայքարում Եվա Կարապետյանը (50 մետր ազատ ոճ), Լուսինե Վասիլյանը (200 մետր համալիր եւ մեր աղջիկների քառյակը (4×50 մետր ազատ ոճ) արծաթե մեդալ են նվաճել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լողից մեդալների… վերնագրի համար կարելի էր ավելի համապատասխան ձևակերպում գտնել: