Լրահոս
Օրվա լրահոսը

Գրքի տեսքով համագործակցություն՝ երկու պետությունների համատեղ աշխատանքով. (Ֆոտոշարք)

Դեկտեմբեր 06,2017 21:10

Այս տարի լրանում է ՀՀ-ի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարեդարձը: Այդ առիթով այսօր՝դեկտեմբերի 6-ին, «Հիկարի» գիտակրթամշակութային կենտրոն ՀԿ-ն Կոմիտասի թանգարան-ինստիտուտում իրականացրեց «71 հայկու»(«71 Haiku») խորագրով գրքի շնորհանդեսը:

Այն համատեղ աշխատանք է ՝ արված 71 հայ և ճապոնացի տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց 71 եռատողերից՝ նվիրված Հիրոշիմա և Նագասակի քաղաքների ատոմային ռմբակոծության անմեղ զոհերի, Հայոց մեծ եղեռնի նահատակների և տարբեր պատերազմներին զոհ գնացած անմեղ մարդկանց հիշատակին:

Շնորհանդեսի ընթացքում նվերներ հանձնվեցին գրքում իրենց մտքերով հանդես եկած հեղինակներին, ովքեր ոչ միայն գրողներ էին, այլ նաև բուժքույր, ճարտարապետ, նկարչուհի և այլ մասնագիտությունները իրող անձինք: Գրքի վերջում միանգամից երեք լեզվով՝ հայերեն անգլերեն ճապոներեն ներկայացված է գրքի նախապատմությունը, իսկ թարգմանության համար աշխատել են ինչպես հայ այնպես էլ ճապոնացի մասնագետներ:

Հյուրերի թվում էր Հայաստանում Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչին, որն իր ելույթում հույս հայտնեց, որ երկու երկրների բարեկամական հարաբերությունները ավելի կխորանան, քանի որ երկուսն էլ մեկ նպատակ ունեն՝ խաղաղություն տարածել:

Իսկ մեզ հետ զրույցում նա ասաց, որ այս գրքի տարբերությունը մյուսների համեմատ այն է, որ սա երկու երկրների համագործակցության արդյունք է.«Յուրաքանչյուրը մտածում է մեկ բանի մասին՝ խաղաղություն և այս գիրքը երկու երկրների համատեղ աշխատանքի արդյունքն ու արտացոլումն է: Սա այն ջանքերի շարունակությունն է որով ստեղծում ենք խաղաղություն մարդկանց մտքում»:

Նա նաև նշեց, որ արդեն հաջորդ տարի ՝ մարտին, մենք կարող ենք սպասել մշակութային այնպիսի միջոցառումների, ինչպիսիք են ծաղիկների ձևավորման աշխատանքներ և նկարչություն՝թանաքի միջոցով , որը կիրականացնեն Ճապոնիայից ժամանած արվեստագետները:

Կարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031