Լրահոս
Օրվա լրահոսը

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կեղտոտ խաղերն՝ ըստ ազգագրագետ Հրանուշ Խառատյանի

Դեկտեմբեր 06,2017 18:44

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ոչ նյութական ժառանգության ցանկում «Տոլմա» ճաշատեսակի պատրաստման ու տարածման ավանդույթը ադրբեջանական ճանաչելը համարում է կեղտոտ խաղեր:

«Կեղտոտ խաղեր են, մշակույթի շատ էթնիկական տարրեր չեն կարող ապացուցվել, դրանք տարածաշրջանային են լինում: Այդ կեղտոտ խաղերը մարդկանց առճակատումների է տանում:

Հասկանալի է, որ ՅՈՒՆԵՍԿՕ–ն ոչ նյութական մշակութային ժառանգության ամբողջ գործընթացը քաղաքականացված է տանում: ՅՈՒՆԵՍԿՕ–ի որոշումների վրա այդ ցանկերում ընդգրկվող մշակութային տարրերի պատմական, գիտական և էթնիկ ծագումնաբանության հիմնավորումները քիչ են ազդում: Շատ ավելի մեծ դեր են խաղում երկրների մասնավոր գործոնները, հարաբերությունները և ազդեցության մակարդակները»,- ասաց Հրանուշ Խառատյանը:

Հիշեցնենք, որ հայկական «քոչարի» ավանդական խմբային պարը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նյութական մշակութային ժառանգության ցանկում, իսկ «տոլմա» ճաշատեսակը ճանաչվել է ադրբեջանական:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031