Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվայի օդանավակայանում Բաբլոյանի եւ մեր պատգամավորների գոտիները հանել են ու խուզարկել

Դեկտեմբեր 06,2017 17:59

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը ուշագրավ մի դեպք պատմեց, թե ինչպես են վարվել մեր պատգամավորների հետ սահմանային անցակետում:

Նա ասաց, որ արդեն երկրորդ քառօրյան է, ուզում է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին հարց տալ, չի գալիս ԱԺ. «Տաջիկստանի Հանրապետության նախագահի հրավերով ԱԺ-ից պատվիրակություն էր գնացել, պարոն Բաբլոյան, կներեք, խոսքս վերաբերում է մեր պետության երկրորդ դեմքին: Հետ գալուց Մոսկվայի օդանավակայանում, այնտեղ Մոսկվա-Երեւան ինքնաթիռն ուշացել էր ու ամբողջ ուղեւորների դեմը, անցումային կետում, հասկանում եմ, ուրիշ պետության սահմանն ենք հատում, պետք է ենթարկվենք իրենց օրենքներին, բայց լինելով ԵԱՏՄ անդամ, անցումային կետում խուզարկում են երկրորդ դեմքին, ռեմեն են հանել տալիս, գոտին են հանել տալիս, մի հատ ինչ-որ սերժանտ՝ ամբողջ մեր ժողովրդի աչքի դեմը: Մի քիչ տհաճ է, մեր պետության երկրորդ դեմքին է վերաբերվում»:

Նա հարցրեց՝ չկա՞ ինչ-որ միջպետական պայմանագիր, որ նման բան չլինի:

Ի վերջո, Սասուն Միքայելյանը նշեց, որ եթե ՌԴ պետդումայի նախագահ Վյաչիսլավ Վոլոդինը գալիս է Հայաստան, մենք ձեռքերի վրա ենք ընդունում, ոչ թե գոտին ենք հանել տալիս. «Որպես զինվոր՝ իմ համար շատ տհաճ էր»:

Կառավարությունը հորդորեց հարցը գրավոր ձեւակերպել՝ ասելով, որ արտգործնախարարը կպատասխանի հարցին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. իսկ ինչու պիտի չհանեն….Իսրայելում,հարկ եղած դեպքում վարտիկն էլ են հանում:Հուսանք լավ օրերը դեռ կգան(վարտիկ հանելու):Գալով Վոլոդինի դեպքին, զարմանալու բան չեմ տեսնում՝ դուք նրանից կախում ունեք,նա ձեզանից՝ ոչ:«Խնդալու կամ լալու պատճառ կարծեմ՝ չիք»:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031