Լրահոս
Օրվա լրահոսը

Կարինե Պողոսյանը կառավարությունից պահանջում է մանկավարժների սոցփաթեթը առանց խտրականության տալ

Դեկտեմբեր 06,2017 17:50

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀԿ պատգամավոր Կարինե Պողոսյանը հարցրեց՝ սոցփաթեթների համակարգից դուրս են մնացել միջին մասնագիտական կրթություն իրականացնող պետական հաստատությունների մանկավարժները, ինչո՞ւ է տարբերակում դրվում, չէ՞ որ քոլեջների մանկավարժներն էլ ավագ դպրոցների մանկավարժների նման մանկավարժներ են եւ նույն գործառույթներն են իրականացնում:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը պատասխանեց, որ 2012-ին երբ ներդրվեց սոցփաթեթը, հիմնական նպատակն էր պետական ծառայողների մի շրջանակ ներդնել սոցիալական լրացուցիչ աջակցության փաթեթում եւ մի քանի ուղղություններով ապահովել լրացուցիչ վարձատրության համակարգ: Ըստ հնարավորությունների աստիճանաբար պետք է ընդգրկել նոր շրջանակներ: Նախարարն ասաց, որ անցած տարիներին որոշակի շրջանակ ավելացել է, բայց այս պահին հնարավորություն չկա: Նախարարն ասաց, որ այլ կատեգորիաներ էլ կան, որոնց հարցը այս պահին քննարկում են: Բայց 2018-ի բյուջեի նախագծով այդ առումով գումարներ նախատեսված չեն:

Կարինե Պողոսյանը դժգոհեց, որ միեւնույն է, անհավասար պայմաններ են մանկավարժների համար. «Սոցծառայությունից չեն օգտվում նաեւ երաժշտական դպրոցի մանկավարժները, դասախոսները, որոնք այս սուղ պայմաններում դրա կարիքն ունեն»:

Արտեմ Ասատրյանը պատասխանեց, որ սոցփաթեթի ծրագիրը լրացուցիչ սոցիալական երաշխիքների համակարգ է պետական ծառայողների համար:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031