Լրահոս
Օրվա լրահոսը

Բքախառն ձյուն Գյումրիում․ երթևեկելու համար վտանգավոր է հատկապես Աշոցքի հատվածը (Ֆոտոշարք)

Դեկտեմբեր 06,2017 17:45

Գյումրիում այսօր առավոտից անդադար ձյուն է տեղում։ Այս պահին էլ ձյան տեղումներն ուղեկցվում են բքախառն քամիով, վատ տեսանելիության պատճառով անհարմար է դարձել թե՛ մեքենաներով երթևեկելը և՛թե առավել ևս ոտքով քայլելը։

Առավոտից Գյումրու քաղաքապետարանի դիմաց շարված է ձյուն մաքրող տեխնիկան, ականատես եղանք, որ փողոցում աշխատող հավաքարարներն էլ՝ բահերը ուսերին, պտտվում են քաղաքի կենտրոնական հատվածներով։ Կենտրոնից կտրված թաղերում գրեթե աշխատանք չի տարվում։

Շիրակի մարզպետարանի տրանսպորտի բաժնի պետ Խաչատուր Խնձրցյանի տեղեկացմամբ, Շիրակի մարզում այս պահին փակ ճանապարհներ չկան։ Սակայն վտանգավոր է Աշոցքի հատվածը, այնտեղ բուք է սկսվել, տեսանելիությունը վատ է։

«Այդքան շատ ձյուն չի եկել, 15 սանտիմետր է, քամին է ուժեղ։ Աշոցքի հատվածում բուք է սկսվել, տեսանելիությունը վատ է, թեև տեխնիկան աշխատում է, մաքրում են, աղով ու ավազով մշակում են»,-վստահեցրեց մարզպետարանի պաշտոնյան։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031