Լրահոս
Օրվա լրահոսը

«Պապիլոմա վիրուսներն առաջացնում են որոշ ուռուցքային հիվանդություններ». Գայանե Մելիք-Անդրեասյան

Դեկտեմբեր 06,2017 17:43

«Ապացուցված է, որ պապիլոմա վիրուսներն առաջացնում են որոշ ուռուցքային հիվանդություններ՝ չարորակ ու բարորակ, ինչպես նաեւ հանդիսանում են արգանդի պարանոցի քաղցկեղի պատճառ»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց ՀՀ ԱՆ համաճարակաբանության, վիրուսաբանության եւ բժշկական մակաբուծաբանության ԳՀԻ տնօրեն Գայանե Մելիք-Անդրեասյանը:

Ըստ նրա՝ արգանդի պարանոցի քաղցկեղի դեպքերն, ըստ Հայաստանի տվյալների՝ աճել են, եթե ցուցանիշը 1985 թվականին եղել է 8,5, 2016-ին հասել է 15, 4. «Այդ դեպքերից մոտ 60 տոկոսը եղել է բարձիթողի վիճակում, ինչը բարդացնում է բուժումն ու բուժման արդյունավետությունը»:

Նրա խոսքով, պապիլոմա վիրուսներից հատկապես 16 ու 18 տեսակը մոտ 70% դեպքերում կարող են հանդիսանալ արգանդի պարանոցի քաղցկեղ. «2006 թվականից ստեղծվել է պապիլոմա վիրուսի կանխարգելիչ պատվաստանյութ, այն համարվում է առաջին հակաքաղցկեղային պատվաստանյութը…  Այսօր ապացուցված է, որ արգանդի պարանոցի քաղցկեղը առաջանում է պապիլոմա վիրուսից, եկեք կանխենք, որ չառաջանա:

Երեկ հրապարակախոս Ռուզան Ասատրյանը հանդես է եկել մի հայտարարությամբ, թե ինչքան կարելի է ասել՝ այս պատվաստանյութը չի բուժում արգանդի պարանոցի քաղցկեղը, այն անձը, որը չունի կենսաբանական ու բժշկական կրթություն, պետք է իրեն իրավունք չվերապահի խոսել նման հարցերից»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031