Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարության պատասխանը «Ելքին»՝ Վանաձորի ավագանու մասին

Դեկտեմբեր 06,2017 17:39

«Ելքի» պատգամավոր Մանե Թանդիլյանն այսօր ԱԺ կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանին հարցրեց Վանաձորի ավագանու ընտրություններից: Նա ասաց, որ մեկ տարի առաջ Վանաձորում հատուկ ահաբեկչական գործողությունների արդյունքում մանդատագողություն եղավ ու ընդդիմադիր ձայները հօդս ցնդեցին: Մանե Թանդիլյանն ասաց, որ ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել ավագանու նիստերը ու իրենք էլ դիմել են կառավարությանը, որ որոշում կայացնի եւ դադարեցնի Վանաձորի ավագանու աշխատանքը: Թանդիլյանը հարցրեց՝ դեռ որքա՞ն պիտի սպասենք, որ կառավարությունը կայացնի այդ որոշումը:

Կարեն Կարապետյանի փոխարեն պատասխանեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Նա ասաց, որ քաղաքական համաձայնագիրը, պայմանագիրը չի ենթադրում, որ քարի վրա գրված է ու չի ջնջվում. «Քաղաքական հուշագրերը ստեղծվում են քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, ստեղծվում են կոալիցիաներ, քայքայվում են կոալիցիաները: Դա սովորական քաղաքական գործընթաց է»:

ՍԴ որոշմանն անդրադառնալով՝ Դավիթ Հարությունյանն ասաց, որ Վանաձորում ունեն նոր իրողություն եւ եթե դա հնարավորություն տա, որ ավագանին պատշաճ գործի, որեւէ հիմք, վերանայելու ավագանու լիազորությունները, իրենք չեն տեսնում:

Մանե Թանդիլյանն ասաց, որ եթե հակասահմանադրական նիստեր են լինում, ավագանու գործունեությունը կառավարությունը պարտավոր էր 6 ամիս հետո դադարեցնել, բայց արդեն մեկ տարի նման նիստեր են եղել: Դավիթ Հարությունյանը չհամաձայնեց: Նա ասաց. «Մենք չենք տեսնում որեւէ հիմք հենց նույն ՍԴ-ի որոշումից բխող իրավական վերլուծությունների հիման վրա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031