Ռուսաստանի գործող նախագահ Վլադիմիր Պուտինը հերթական անգամ հստակորեն չի պատասխանել այն հարցին՝ արդյոք առաջադրվելու է 2018թ. նախագահական ընտրություններին: «Տարվա կամավոր» միջոցառման ժամանակ Պուտինին այդ հարցը տվել է հաղորդավար Դմիտրի Գուբերնիևը, հաղորդում է «Կոմերսանտը»:
«Յուրաքանչյուր մարդու համար դա միշտ պատասխանատու որոշում է, քանի որ որոշում կայացնելու դրդապատճառ կարող է լինել միայն ձգտումը՝ բարելավել մեր երկրում մարդկանց կյանքը, երկիրը դարձնել ավելի հզոր, պաշտպանված, միտված դեպի ապագան: Իսկ այդ նպատակներին հասնել կարելի է միայն մեկ պայմանով. եթե մարդիկ վստահում են և աջակցում: Այդ մասին դուք ինձ հարց տվեցիք ձեր հաղորդավարի միջոցով, իսկ ես հարց ունեմ՝ ուղղված ձեզ: Եթե ես ընդունեմ այդպիսի որոշում, ապա դուք և հոգով ձեզ մոտ մարդիկ կպաշտպանե՞ք այդ որոշումը»,- ասել է Պուտինը՝ դիմելով հանդիսատեսին:
Ի պատասխան՝ դահլիճից սկսել են ծափահարել և բացականչել՝ «այո»:
https://www.youtube.com/watch?time_continue=15&v=WgdAwerKMo0
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ