Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը տեսել է, թե ինչպես է «Վստրեչի» կամրջի վրա մի տղամարդ «զխկում» մի կնոջ ու արդարանում՝ «կնիկս ա» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 06,2017 17:12

Այսօր ԱԺ-ում ընտանեկան բռնության կանխարգելման աղմկահարույց օրենքի նախագծի քննարկման ժամանակ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ուշագրավ դեպք պատմեց, թե ինչպես է պատահաբար տեսել, որ «Վստրեչի» կամրջի վրա մի տղամարդ «զխկել» է իր կնոջը:

Նա ասաց. «Մեր ազգային ավանդույթները ո՞րն է, մի հատ եկեք ձեւակերպենք: Ազգային ավանդույթը հայրը եւ մայրն են, ովքեր որոշում են, թե տղեն ու հարսը շաբաթը քանի անգամ պետք է սեքսով զբաղվեն ու ինչ դիրքո՞վ: Դա՞ է մեր ազգային ավանդույթները, դուք գիտե՞ք, որ նման երեւույթներ կան մեր ընտանիքներում: Կամ մանկական կոմպլեքսներով կյանքում չկայացած մեկը ստիպում է, որ իր ընտանիքի անդամները բառի բուն եւ փոխաբերական իմաստով իր անլվա ոտերը պաչեն: 1 տարի առաջ անձամբ Վստրեչի կամրջով մեքենայով անցնում եմ, տեսնեմ մի երիտասարդ տղամարդ զխկում է մի երիտասարդ կնոջ: Իջել եմ, ասում եմ՝ արա, էս ի՞նչ ես անում, սենց ա անում՝ կնի՛կս ա: Այսինքն, որ կնիկն ա, իրեն կարելի է զխկել Վստրեչի կամրջի վրա: Սա ուղղակի անթույլատրելի երեւույթ է»:

Ըստ Փաշինյանի, մենք 700 տարի պետականություն չենք ունեցել եւ մեր շատ ավանդույթներ ձեւավորվել են գերված ժողովրդի պայմաններին համապատասխան: Հիմա մենք անկախ պետականություն ունենք եւ մեր ընտանիքների կազմակերպումը պետք է լինի ըստ այդմ, ամեն հիմարություն պետք չի համարել ազգային ավանդույթ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031