Լրահոս
Օրվա լրահոսը

9,2 տոկոս եկամուտների աճ՝ 10 ամսում

Դեկտեմբեր 06,2017 16:40

Խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչությունն ամփոփել է ցուցանիշները

 Պետական եկամուտների կոմիտեի խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչությունը 2017 թվականի 10 ամսում ապահովել է շուրջ 436.6 մլրդ դրամ հարկային եկամուտ, ինչը մոտ 36.8 մլրդ դրամով կամ 9,2 տոկոսով գերազանցում է 2016 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը: 2016թ. 10 ամիսների ընթացքում հարկային գերավճարներն աճել են 6.3 մլրդ դրամով, իսկ 2017թ. նույն ժամանակահատվածում նվազել՝ 19.3 մլրդ դրամով, ինչը, հաշվի առնելով 2017թ. հարկային եկամուտների աճը, կազմում է 62,4 մլրդ դրամ կամ շուրջ 16 տոկոս: Ի դեպ, այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին ԽՄՀՎ ՀՏՎ-ում հաշվառված հարկ վճարողների հարկային պարտավորությունները ապառք վարչարարության արդյունքում հնարավոր է եղել կրճատել 5.1 մլրդ դրամով կամ 31,5 տոկոսով:

 

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության

 և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031