Լրահոս
Օրվա լրահոսը

«էն, որ աղջիկները դոշերը բացում են, իրենց ճղում են, էդ էլ է քաղաքացիական հասարակություն». Բաբուխանյան

Դեկտեմբեր 06,2017 15:55

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի քննարկման ժամանակ արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանին հարցրեց՝ օրենքում քաղաքացիական հասարակություն տերմինը կա, ո՞վ է քաղհասարակության մեջ մտնում, ով՝ ոչ: Նա ուզեց քաղհասարակության ցանկը: Ըստ նրա, ՀԿ-ները մեծ դերակատարում ունեն այս օրենքում, ուստի նա հարցրեց՝ ինչպե՞ս եք պատկերացնում, որ ինչ-որ մի ՀԿ գա մտնի ընտանիք ու պետական ֆունկցիաները վերցնի իր վրա:

Վիգեն Քոչարյանը պատասխանեց, որ քաղհասարակության մասին նույնպես օրենքի ընդհանուր դրույթներում կա ու մեկնաբանության կարիք չկա, բոլորը քաջ գիտակցում են, թե ինչի մասին է խոսքը գնում: Օրենքի որեւէ դրույթ ՀԿ-ներին հնարավորություն չի տալիս որեւէ ընտանիք ներխուժել: Փոխնախարարը նշեց, որ ՀԿ-ների մասնակցությունը այս ոլորտում տարբեր ծրագրերի հետ է կապված:

Հայկ Բաբուխանյանն ասաց, որ որեւէ տեղ քաղհասարակության սահմանումը չկա, ամեն մեկն իր համար պատկերացնում է ինչ է դա. «Ֆեմեն կազմակերպությունը ուկրաինական, էն, որ աղջիկները դոշերը բացում են, իրենց ճղում են, էդ էլ է քաղաքացիական հասարակություն, ոմանց կարծիքով: Եթե դրանց էլ մենք պետք է խառնենք մեր ընտանիքների գործերին, ես էդ քաղաքացիական հասարակություն տերմինը չեմ հասկանում: Օրենքում գրում եք քաղաքացիական հասարակություն, կրոնականը չեք գրում»:

Վիգեն Քոչարյանը պատասխանեց, որ քաղաքացիական հասարակությունը իսկապես ՀԿ-ներն են, այդ թվում այն ՀԿ-ները, որոնք սուր անհամաձայնություն էին հայտնում այս օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ. «Ոչ մի բան օրենքում չի խանգարում, որ նրանք նույնպես մասնակցեն գործընթացին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031