Լրահոս
Օրվա լրահոսը

Մովսես Հակոբյանը՝ Զինված ուժերում կադրային փոփոխությունների մասին. «Վիգեն Սարգսյանն ունի մարդկանց արագ ճանաչելու, ուժեղ և թույլ կողմերը կշռելու և ճիշտ կադրային լուծումներ գտնելու մեծ հմտություն». «Մեդիամաքս»

Դեկտեմբեր 06,2017 15:38

Մեդիամաքս-ի բացառիկ հարցազրույցը ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի հետ:

-Այս ամիսներին բավականին կադրային փոփոխություններ կատարվեցին, պաշտոններից ազատվեցին, նախարարության համակարգից այլ ոլորտներ տեղափոխվեցին վեց գեներալներ, տեղաշարժվեցին այլ պաշտոնների ևս երկուսը, փոխվեցին գրեթե բոլոր փոխնախարարները, առանցքային վարչությունների պետերը: Արդյոք կարելի՞ է խոսել նախարարությունում կադրային ջարդի մասին:

-Մարդուն պաշտոնից ազատելը կամ տեղաշարժելը ինքնանպատակ չէ: Ձեր կողմից թվարկվող պաշտոնների մեծամասնության վերաբերյալ որոշում կայացնելու իրավասությունը Հանրապետության Նախագահինն է: Անշուշտ, նման նախաձեռնությամբ հանդես է գալիս պաշտպանության նախարարը, և պետք է ասեմ, որ նախարարը միշտ հարցնում է նաև իմ, այլ գործըներների կարծիքը` նման որոշումներ պատրաստելիս: Նա ունի մարդկանց արագ ճանաչելու, ուժեղ և թույլ կողմերը կշռելու և ճիշտ կադրային լուծումներ գտնելու մեծ հմտություն: Երևի թե նաև Սանկտ Պետերբուրգում ստացած իր «անձնակազմի կառավարում» մասնագիտացման շնորհիվ է:

Մեկ տարվա ընթացքում փոխվեցին պաշտպանության երեք փոխնախարարներից երկուսը, Գլխավոր շտաբի պետի չորս տեղակալներից` երկուսը, թիմը համալրեցին հանրապետության ամենահայտնի մասնագետները ֆինանսական կառավարման, գնումների, աուդիտի, վերհսկողության, հանրային կապերի ոլորտում, առաջին անգամ Զինված ուժերի պատմության մեջ ղեկավար պաշտոնների նշանակվեցին կանայք, մասնավորապես` նախարարի գլխավոր խորհրդական տիկին Սոնա Ղարիբյանը և ԶՈՒ ռազմաբժշկական ծառայության պետ, փոխգնդապետ Գայանե Հովհաննիսյանը:

Որակապես փոխվել է խստապահանջության մակարդակը բոլոր տեսակի չարաշահումների, զանցանքների, բարեվարքության հարցում: Բոլորը գիտեն, որ այդ հարցերում թերանալու համար պատիժը լինում է արագ և խիստ: Ծառայողական պարտականություններում թերանալու համար պաշտոնից զրկվեցին մի շարք հրամանատարներ, իրավապահ մարմիններին են փոխանցվել ռազմական ոստիկանությունում նախապատրաստված բազմաթիվ նյութեր: Խստությունը զինվորական գործում անխուսափելի է:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031