Դեկտեմբերի 4-ին, ժամը 21.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ Միքայելյան փողոցի թիվ 26 տնից բուժօգնության են տեղափոխվել 1956 թ. ծնված Լենա Հ.-ն, 1981 թ. ծնված Մարիանա Գ.-ն և 1993 թ. ծնված Դիաննա Գ.-ն:
Պարզվել է, որ նրանք թունավորվել են ժամը 20.20-ին` տանը գազօջախի գազի արտահոսքի հետևանքով:
Նշանակվել է ԴԲՓ:
Նախապատրաստվում են նյութեր:
ՀՀ ոստիկանություն