Դեկտեմբերի 4-ին, ժամը 20.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 1955 թ. ծնված Անահիտ Գ.-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 19.30-ից 19.40-ն ընկած ժամանակահատվածում, թիվ 66 երթուղու միկրոավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 10 եվրո, 12.000 դրամ և աշխատանքային քարտ:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ գողությունը կատարել է 1970 թ. ծնված Անահիտ Ն.-ն, որը դեկտեմբերի 5-ին, ժամը 10.20-ին, ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:
ՀՀ ոստիկանություն