Դեկտեմբերի 5-ին Բաքվում մեկնարկել է ամենամյա թուրք-ադրբեջանական ռազմական երկխոսության բարձր մակարդակի 10-րդ նիստը:
Թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալության համաձայն՝ հանդիպման ժամանակ ադրբեջանցի և թուրք բարձրաստիճան զինվորականները քննարկել են թուրք-ադրբեջանական ռազմական հարաբերությունները և այդ ոլորտում երկկողմանի համագործակցության ընդլայնման հարցը:
Խորհրդակցությունները կավարտվեն դեկտեմբերի 7-ին: Թուրքական պատվիրակությունը գլխավորում է երկրի զինուժի գլխավոր շտաբի գեներալ գնդապետ Յավուզ Թուրքգենչին:
Նշենք, որ նման ձևաչափով հանդիպումները կազմակերպվում են դեռևս 2007թ-ից:
Աղբյուր` Ermenihaber.am