Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ժողովուրդս գտնի, որ ես հանցագործ եմ, խոստանում եմ՝ Ազատության հրապարակում խարույկ կբարձրանամ». Պավլիկ Մանուկյան

Դեկտեմբեր 06,2017 14:31

«Սասնա ծռերի» գործով հերթական դատական նիստում այսօր ամբաստանյալներից Պավել Մանուկյանը, հայտնի որպես «Ապարանցի Պավլիկ», մեղադրական եզրակացության առնչությամբ կարծիք արտահայտելիս որոշ մանրամասներ ասեց ապրիլյան ռազմական գործողությունների մասին: Նա ավելի վաղ դատարանում ակնարկել էր, որ իր ձեռքի տակ փաստեր կան:

Պավել Մանուկյանի խոսքով՝ ապրիլյան քառօրյան «կազմակերպված սպանդ» է եղել. «Մենք առաջինն ասացինք, որ տարածքներ ենք կորցրել, մինչդեռ ասում էին, որ նման բան գոյություն չունի: Հետո ասեցին, որ 800 հեկտար ենք կորցրել: Շատ կուզեի, որ ականատեսներից մեկն այսօր այստեղ լիներ ու ասեր, որ մեր տղաներին «ТОС--ով (հրանետ.-խմբ.) են խփել…արեւի տակ դիակներն այնքան թողեցին հոտեն, որպեսզի ասեին, թե մեր դաշնակցի տված «ТОС»-երով չէին խփել: Ինչո՞ւ այս պետական դավաճանությունը չեն բացահայտում»:

Պավլիկ Մանուկյանի խոսքով՝ իրենց հանցագործներ են անվանում, մինչդեռ իրական հանցագործները ապրիլյան դեպքերը թույլ տվածներն են. «Եթե ժողովուրդս գտնի, որ ես հանցագործ եմ, խոստանում եմ՝ Ազատության հրապարակում խարույկ կբարձրանամ: Ասում եք՝ մենք հանցագործներ ենք: Որտե՞ղ եք տեսել, որ ժողովրդի մի ստվար զանգված աջակցի հանցագործներին»:

Մեղադրական եզրակացության մասին կարծիք հայտնելիս ամբաստանյալներից Վարուժան Ավետիսյանն էլ ասաց, որ հնարավորության դեպքում նորից են զենք վերցնելու՝ ընդդեմ այն փաստի, որ Հայաստանին ցանկանում են «ռուսական կայսրության մասը դարձնել»: «Դատավարությունը խեղկատակություն է եւ հաշվեհարդար»,-համոզմունք հայտնեց նա:

Ամբաստանյալներից Մխիթար Ավետիսյանն էլ պնդեց. «Այն, ինչ արել ենք, լավ ենք արել, ժողովրդից ներողություն ենք խնդրում չարածի համար»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Պավլիկի խորոված !!

    չէ… ախորժաբեր չի…

    մարդ կը նախընտրէ բուսակեր դառնալ…

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031