Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Եղիազարյանին ասի՝ «սրանք քեզ էլ կխփեն», իսկ Օսիպյանին բաց թողինք՝ ժողովրդին հալածեց». Պավլիկ Մանուկյանը մանրամասներ բացահայտեց (Տեսանյութ)

Դեկտեմբեր 06,2017 13:35

2016թ. ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Մխիթար Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Արեգ Կյուրեղյանի, Սմբատ Բարսեղյանի, Սեդրակ Նազարյանի եւ Էդվարդ Գրիգորյանի գործով դատական նիստում այսօր ամբաստանյալները կարծիքներ են ներկայացնում իրենց առաջադրված մեղադրական եզրակացությունների մասին: Պավել Մանուկյանը, հայտնի որպես «Ապարանցի Պավլիկ», մեղադրական եզրակացությունը «նկարչություն» որակեց:

Նա, դիմելով դատավոր Մեսրոպ Մակյանին, ասաց. «Եթե ցույց տաք այս տարիներին եղած մեկ արդար դատավարություն, խոստանում եմ՝ ձախ ձեռքս տանել ու ձախ աչքս հանել…աջս թողնում եմ՝ հայրենիքիս պետք կգա…Լուռ տառապանք եմ տեսնում ձեր աչքերում՝ մի՜ ենթարկվեք»:

Մանուկյանը շարունակեց. «Ասում եք, թե ես մեղադրվում եմ պատանդ վերցնելու, շենք զավթելու մեջ…իսկ որ Հայաստանը երկու տասնամյակից ավելի պատանդ է, այդ մասին ոչինչ չեք ասում: Մտնում եմ դատարան՝ թուրքի հոտ եմ առնում…իմ ընկերներիս արյան գնով է ձեռք բերվել այս պետականությունը: Ես ինչպե՞ս հանդուրժեմ, երբ ասում են՝ Աղդամն իմ հայրենիքը չի…Դուք գոնե գիտե՞ք՝ ի՞նչ է նշանակում պատանդ…ես երկու անգամ պատանդ եմ եղել թուրքին: Վարդան Եղիազարյանը որ եկավ՝ գնդացիրով խփին՝ պատին կպավ: Ասի՝ սրանք քեզ էլ կխփեն… Օսիպյանին պահինք, որ իրենք բան չանեն…բաց թողինք՝ հաջորդ որը սկսեց Խորենացիում ժողովրդին ճնշել»: Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ խմբի անդամները գնացել են ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանի եւ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ բանակցելու, սակայն պատանդ են վերցրել նրանց:

Պավել Մանուկյանն անդրադարձավ նաեւ մեղադրանքի այն մասին, թե՝ իրենք պատանդ են վերցրել նաեւ ՊՊԾ գնդի տարածք եկած բուժաշխատողներին. «Այդ բժիշկները, որ գան այստեղ՝ ողջագուրվելու ենք…ո՞նց եք պատկերացնում, որ մենք՝ զինվորականներս, բժշկին պատանդ վերցնեինք»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    «ես երկու անգամ պատանդ եմ եղել թուրքին »

    երեւի այնքան էիր շատախօսում,
    որ բաց թողեցին երթաս, շունչ մը առնեն մարդիկը…

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031