Լրահոս
Օրվա լրահոսը

Քանի՞ հատոր է դրված «ծռերի» գործով դատավորի առաջ

Դեկտեմբեր 06,2017 13:18

2016թ. ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Մխիթար Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Արեգ Կյուրեղյանի, Սմբատ Բարսեղյանի, Սեդրակ Նազարյանի եւ Էդվարդ Գրիգորյանի գործով այսօրվա դատական նիստում ուշագրավ է դատավոր Մեսրոպ Մակյանի սեղանի առաջ դրված մեկ այլ սեղանը:

Վրան մեղադրական եզրակացության հատորներն են՝ դասավորված մի քանի շարքով: Այս գործով մեղադրական եզրակացության ծավալը 75 հատոր է:

Հավելենք, որ այսօրվա նիստում դահլիճից հեռացվեց Արայիկ Խանդոյանը՝ մինչեւ այն պահը, երբ մյուս ամբաստանյալները դիրքորոշում կարտահայտեն մեղադրական եզրակացությունների առնչությամբ: Սանկցիայի պատճառը Խանդոյանի կողմից անպարկեշտ արտահայտություններն էին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031