Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք է նայել՝ կոնկրետ ովքեր եւ ինչ հարթակներով են իրականացնում այդ քարոզչությունը, եւ ամեն ինչ պարզ կլինի. «Փաստ»

Դեկտեմբեր 06,2017 12:59

Կարելի է ասել, որ Կրեմլը ծանոթ էր այդ համաձայնագրի բովանդակությանը ու համաձայնություն տվել է դրա ստորագրմանը։ Կարող է հարց առաջանալ, եթե համաձայն էր, ինչպես եղավ, որ ստորագրումից առաջ ու հետո ականատես եղանք քարոզչական գրոհների Հայաստանի ուղղությամբ։

Հարցի պատասխանը թաքնված է ռուսական քաղաքական համակարգի կառուցվածքի մեջ։ Ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում քաղաքական վերնախավը միատարր չէ։ Իշխանության մեջ կան բազմաթիվ խմբեր, շահեր, կոնֆլիկտներ։ Եթե Կրեմլը՝ ի դեմս Պուտինի չի խոչընդոտել, ավելին՝ հավանության է արժանացրել շրջանակային համաձայնագիրը, դա չի նշանակում, որ օրինակ Գազպրոմմեդիան իր տեղեկատվական ռեսուրսներով, կամ ադրբեջանական լոբինգից սնվող ռուսական պսևդո-փորձագիտական շրջանակները չեն գրոհելու Հայաստան-ԵՄ համաձայնագիրը։

Պետք է նայել՝ կոնկրետ ովքեր եւ ինչ հարթակներով են իրականացնում այդ քարոզչությունը, եւ ամեն ինչ պարզ կլինի։ Ու պիտի տարանջատել քարոզչությունն ու Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումն իրարից։

Սարգիս ՄԵՍՐՈՊՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031