Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ իրավապահները հարձակում են գործել «Նոր ուժերի շարժման» ակտիվիստների վրանային ճամբարի վրա: Ինչպես հաղորդում է «Կոմերսանտը», Սաակաշվիլին հայտնել է, որ հատուկջոկատայինները հարձակվել են քնած ակտիվիստների վրա և դաժանորեն ծեծի ենթարկել նրանց:
Հարձակումը տեղի է ունեցել տեղի ժամանակով առավոտյան ժամը 6-ին երեք կողմից, արդյունքում վիրավորվել է 10 մարդ:
Կիևի ոստիկանությունից հաստատել են, որ իրենց աշխատակիցները եկել են ճամբար՝ ձերբակալելու հետախուզման մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիին: Ըստ այդ տեղեկության՝ ակտիվիստները սադրանքի են դիմել, ինչի հետևանքով վիրավորվել է 4 իրավապահ:
Միխեիլ Սաակաշվիլին վրանային ճամբար էր տեղափոխվել այն բանից հետո, երբ երեկ Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցները փորձում էին խուզարկություն անցկացնել նրա տանը և ձերբակալել նրան:
https://www.youtube.com/watch?v=PeA4etBwBpQ
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ