Լրահոս
Օրվա լրահոսը

Արդյոք այդ համաձայնագրից հետո Հայաստանում կվերանա՞ն կոռուպցիան եւ մենաշնորհը. «Հրապարակ»

Դեկտեմբեր 06,2017 12:48
levon toqmajyan

«4-5 տարի ԵԱՏՄ-ի մաս կազմեցինք, ոչ մի բան չփոխվեց, հիմա էլ որ ԵՄ մաս կազմենք, ի՞նչ պիտի փոխվի»,- անդրադառնալով վերջերս Բրյուսելում Հայաստան-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված համագործակցության համաձայնագրի ստորագրմանը՝ ասաց քանդակագործ Լեւոն Թոքմաջյանը։

«Այդ հաստ գիրքը որ ես տեսա, մտածեցի՝ ի՞նչ է այդքան գրված, այդքան պարտավորությո՞ւն, Հայաստանը եթե ենթարկվի այդ պարտավորություններին, դառնալու է անճանաչելի, չէ՞ որ Հայաստանն ունի ազգային յուրահատկություններ, որոնք հնարավոր չէ ոչ մի թղթով կամ գրքով ուղղել։ Դրա մեջ են մտնում կոռուպցիան, մենաշնորհը։ Արդյոք այդ համաձայնագրից հետո Հայաստանում կվերանա՞ն կոռուպցիան եւ մենաշնորհը, իհարկե՝ չեն վերանա, որովհետեւ այդ կոռուպցիան եւ մենաշնորհը վերեւների ձեռքում են, ովքեր չեն կարող իրենք իրենց վերացնել դա։ Միակ օգտակար բանը, որ վիզաները վերացնեն, բայց մինչեւ դու քո պարտավորությունները չկատարես, այդ վիզաները չեն վերացնի։

Միշտ Վրաստանին ենք օրինակ բերում, որովհետեւ ամենամոտիկը նա է մեզ, այնտեղ լրիվ ուրիշ է կյանքը դարձել։ Ճիշտ է՝ կոռուպցիան լրիվ վերացած չէ, բայց հասցված է մինիմումի, այսինքն՝ այնտեղ իշխանություններն ամեն ինչ անում են, որ Վրաստանն իրոք դառնա Եվրոպա։ Աստված տա, որ մեզ մոտ էլ մի լավ բան լինի, բայց ես չեմ հավատում, կարծում եմ՝ դեռ շատ բաներ չեն փոխվի։

Եթե մի մարդ ամեն ինչ վերցրել է իր ձեռքը, ինչի՞ դրա դեմ չեն պայքարում, որպեսզի մրցակցություն լինի։ Պետք է դրանք վերանան, այս խայտաբղետ քաղաքը, որ կառուցում են՝ շենքի առաջ շենք կառուցելով, նրանից է, որ փող են տալիս եւ իրավունք ձեռք բերում։ Սա չի վերանա, ու այդպես այնքան բան չի վերանա, իսկ եթե դրանք չպետք է վերանան, Եվրոպան էլ վիզաների արգելքը չի հանի, կասի՝ մինչեւ չկատարես իմ պահանջները, վիզան չեմ հանի։ Դրանք մեկը մյուսի հետ կապված են։

Ինչպես այդ եվրոպացի ներկայացուցիչն ասաց՝ Հայաստանը դեռ շատ ճանապարհ ունի անցնելու, եւ դա կախարդական փայտիկ չէ։ Իմ սերունդը, համենայնդեպս, դա չի տեսնի, թե հետո ինչ կլինի, արդեն չգիտեմ»,- ասում է Թոքմաջյանը։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031