Լրահոս
Օրվա լրահոսը

Մի շարք ապրանքների արտադրության ծավալները նվազել են. «Փաստ»

Դեկտեմբեր 06,2017 12:43

Հայաստանում հացի արտադրության ծավալները նվազել են։ Այս մասին «Փաստ» օրաթերթը տեղեկացավ Ազգային վիճակագրական ծառայությունից։

2017 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին արտադրվել է 226,8 հազար տոննա հաց՝ 2016 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 2,4%-ով։

Նախորդ տարի նույն ժամանակահատվածում արտադրվել է 232,4 տոննա հաց։

3,1%-ով նվազել է նաև ալյուրի արտադրությունը՝ կազմելով 135,2 հազար տոննա։ 2016 թվականին 139,6 հազար տոննա է արտադրության ծավալը կազմել։

Ըստ ԱՎԾ-ի՝ 10 ամիսներին ավելացել է հրուշակեղենի արտադրության ծավալը՝ կազմելով 14 629, տոննա։

Վիճակագրության համաձայն՝ հունվար- հոկտեմբերին 1,7%-ով ավելացել է նաև մակարոնեղենի արտադրությունը, մասնավորապես, նշված ժամանակահատվածում արտադրվել է 2708,3 հազար տոննա մակարոնեղեն, իսկ 2016 թ.-ի հունվար-հոկտեմբերին՝ 2662,1 տոննա։

Ձավարեղենի արտադրությունն ավելացել է 9,4%-ով՝ կազմելով 899,2 հազար տոննա։

Դիտարկվող ժամանակաշրջանում ավելացել է կաթի արտադրության ծավալը։ Նախորդ տարվա 425,5 հազար լիտրի փոխարեն կազմելով 427,7։ Իսկ պանրի, կաթնաշոռի, մածունի արտադրության ծավալները կրճատվել են։

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 19929,9 հազար տոննա արտադրված պանրի դիմաց, այս տարի քանակը կազմել է 16569,8։

Տասն ամիսների ընթացքում արտադրվել է 5101,9 հազար տոննա մածուն, ինչը նախորդ տարվա համեմատ պակաս է։

Մանյա ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031