Լրահոս
Օրվա լրահոսը

Աղքատության ցուցանիշի ամենաահավոր երեսը. «Ժամանակ»

Դեկտեմբեր 06,2017 12:32
axqat

Ազգային վիճակագրական ծառայությունը երեկ հրապարակել է Հայաստանում աղքատության ցուցանիշը, որը 2016 թվականի տվյալով կազմել է մոտ 30 տոկոս: Այսինքն՝ ԱՎԾ-ն վերահաստատել է, որ աղքատ է Հայաստանի գրեթե յուրաքանչյուր երրորդ բնակիչ, եթե հաշվի առնենք, որ Հայաստանի մշտական բնակչության թվաքանակն էլ արդեն ներքև է 3 միլիոնի, այսպես ասած, հոգեբանական շեմից:

Ամենամտահոգիչն այս ամենում, թերևս, այն է, որ հրապարակված աղքատության ցուցանիշը գործնականում չի զարմացրել ոչ մեկին՝ թե՛ հանրային շերտերին, թե՛ ընդդիմությանը, թե՛ իշխանությանը: Հայաստանը համատարած վարժվել է աղքատության ներկայիս ցուցանիշին, ինչը, թերևս, ամենախնդրահարույցն է, որ առկա է այդ անմխիթար պատկերում: Այսինքն՝ 30 տոկոս աղքատությունը Հայաստանի համար այլևս դարձել է «հոգեբանական նորմ»: Հակառակ պարագայում ներկայումս պետք է Հայաստանն ուղղակի պայթեր աղմուկից՝ 3 միլիոնից էլ քիչ բնակչություն ունեցող պետության յուրաքանչյուր երրորդ քաղաքացին ապրում է աղքատության պայմաններում: Բայց աղմուկ չկա, որովհետև տարիներն ու կառավարությունների փոփոխություններն արել են իրենց գործը:

Հայաստանում կառավարություններն, ըստ էության, փոխվել են ոչ թե աղքատության դեմ պայքարելու, աղքատությունը վերացնելու նպատակով կամ հեռանկարով, այլ հանրությանը, հանրային միտքը, գիտակցությունն ու ենթագիտակցությունը 30 տոկոս աղքատությանը ադապտացնելու համար: Եվ դա ստացվել է թե՛ Հովիկ Աբրահամյանի կառավարության մոտ, որը փոխարինել է Տիգրան Սարգսյանի կառավարությանը, թե՛ ստացվում է Կարեն Կարապետյանի կառավարության մոտ, որը Հովիկ Աբրահամյանին է փոխարինում, և դա կստացվի, թերևս, նաև Կարեն Կարապետյանին փոխարինող կառավարության և կառավարությունների մոտ:

 

Մուսա Միքայելյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031