Լրահոս
Օրվա լրահոսը

Այս գումարման խորհրդարանում ԱԺ հայտարարությունների ժամն անցնում է աննկատ, նույնիսկ ձանձրալի. «Ժողովուրդ»

Դեկտեմբեր 06,2017 11:59

Ոչ վաղ անցյալում ԱԺ հայտարարությունների ժամը եւ կառավարության հարցուպատասխանն ամենասպասված իրադարձությունների թվում էին։ ԱԺ քառօրյայի օրերին ԱԺ ամբիոնը մի քանի ժամով վերածվում էր քաղաքական մարտադաշտի, որտեղ թեժ բախումներ էին ընթանում իշխանության եւ ընդդիմության միջեւ, հնչում ամենադաժան քննադատությունները։

Այդ ամենից բացի՝ ապահովված էր նաեւ զավեշտը, իշխանական պատգամավորների եւ հատկապես պատգամավորուհիների համար ԱԺ հայտարարությունների ժամը Սերժ Սարգսյանին քծնելու, նրա վարած խորիմաստ քաղաքականությամբ հիանալու, խրոխտ կեցվածքով պարծենալու լավ առիթ էր։

Ու իշխանական թեւի պատգամավորները պիոներիկի ջանասիրությամբ այնպես էին փորձում իրագործել իրենց առաջ դրված այդ խնդիրը՝օգտագործելով հայոց լեզվի բոլոր հնարավորությունները, որ անհնար էր զսպել ծիծաղը։

Բայց հիմա պատգամավորների մոտ չկա նախկին էնտուզիազմը։ Այս գումարման խորհրդարանում ԱԺ հայտարարությունների ժամն անցնում է աննկատ, նույնիսկ ձանձրալի, անգամ շեֆին քծնելու համար առիթը չեն օգտագործում, իր հերթին թույլ է ընդդիմությունը, որ չի փորձում մերկացնել իշխանություններին:

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031