Գյումրու նախկին քաղաքապետ, նախկին ՀՀԿ-ական, այժմ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Վարդան Ղուկասյանը համարում է, որ ՀՀ իշխանությունները բավարար գործողություններ չեն կատարել, որպեսզի 29 տարի անց աղետի գոտի հասկացությունը Գյումրիից իսպառ վերանա:
Հիշեցնենք, վաղը՝ դեկտեմբերի 7-ին կլրանա 1988 թվականի ավերիչ երկրաշարժի 29-րդ տարելիցը:
Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Վարդան Ղուկասյանն ասաց`ՀՀ իշխանավորները թերացել են աշխատատեղերի ստեղծման մեջ: Հիշեցնում է` Խորհրդային միությունը ժամանակին գնացել է այդ ճանապարհով`ստեղծել է աշխատատեղեր, որ գյումրեցին իր ձեռքով կառուցի իր քաղաքը: Նկատի ունի 1915 թվականից հետո: «1926 թվական Գյումրիում ավելի շատ աշխատատեղ կար, քան 21-րդ դարի Գյումրիում»,- ասաց նա`հավելելով, որ ինքը դեմ է Երեւանում 150 միլիոնանոց թաղամաս կառուցելուն, ուզում է, որ եղածը`Գյումրին իր հուշարձաններով, պահպանեն:
85 միլիարդ Երեւանի բյուջեն է, Գյումրիինը`3 միլիարդ ու այս պարագայում, անգամ Վարդան Ղուկասյանն է զարմանում, որ իշխանությունները խոսում են մարզերի համաչափ զարգացումից. «Մայրաքաղաք հանրապետություն ե՞նք ստեղծում»:
Մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ