ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի նոր հրամանով լրացում է կատարվել ««Ազգային երգ ու պար» առարկայի փորձնական ծրագիրը Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատություններում ներդնելու մասին» հրամանում: Համաձայն հրամանի՝ «Ազգային երգ ու պար» առարկան կներդրվի ևս 9 դպրոցներում, մասնավորապես Ս. Շահումյանի անվան թիվ 1, Երևանի թիվ 34,61,76,78,86,128 հիմնական դպրոցներում, ինչպես նաև Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի միջնակարգ, Մասիս քաղաքի թիվ 4 հիմնական դպրոցներում և Վայոց Ձորի մարզի Ջերմուկի կրթահամալիրում:
ՀՀ կրթության և գիտության նախարարություն