Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Զինդատախազությունն անտեսում է ԿԲՀ նախագահի որոշումը և շարունակում քրեական հետապնդումը՝ զորակոչիկի նկատմամբ

Դեկտեմբեր 06,2017 11:31

2014 թ.-ից պարբերաբար տարկետում ստացած զորակոչիկ Վ. Հ.-ին 2017 թ. հունվարին ՀՀ Կենտրոնական բժշկական հանձնաժողովը զինծառայությանը սահմանափակումով պիտանի է ճանաչել: Սակայն զորակոչիկը, համաձայն չլինելով այդ որոշմանը, հրաժարվել է զինծառայության մեկնելուց:

Զինծառայությունից խուսափելու հիմքով հարուցված քրեական գործի շրջանակում նշանակված դատաբժշկական փորձաքննության արդյունքների հիման վրա, որոնք հակասական տվյալներ են պարունակում, Վ. Հ.-ն հերթական անգամ ԿԲՀ նիստի է ներկայացվել 2017 թ. հուլիսի 25-ին և կրկին զինծառայությանը սահմանափակումով պիտանի ճանաչվել: Այդ որոշմամբ Կենտրոնական բժշկական հանձնաժողովը հաշվի չի առել այն հանգամանքը, որ դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ Վ. Հ.-ի՝ տարբեր ժամանակահատվածներում իրականացված հետազոտությունների արդյունքները հակասում են միմյանց:

Այդ հակասությունների առկայությամբ զորակոչիկը պետք է ուղեգրվեր այլ հետազոտությունների, և միայն դրանց արդյունքների հիման վրա Կենտրոնական բժշկական հանձնաժողովը կարող էր զորակոչիկի պիտանիության վերաբերյալ վերջնական որոշում կայացնել: Վ. Հ.-ի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Ս. Սողոմոնյանի՝ ՀՀ Հանրապետական զորակոչային հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարար Վ. Սարգսյանին ուղղված բողոքի հիման վրա՝ ՀՀ Կենտրոնական բժշկական հանձնաժողովի նախագահ, ՀՀ զինվորական կոմիսար Հենրիկ Մուրադյանը հանձնարարել է ուսումնասիրել Վ. Հ.-ի առողջական վիճակն ու 2017 թ. ձմեռային զորակոչի ընթացքում կրկին ներկայացնել ԿԲՀ նիստին: Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Կենտրոնական բժշկական հանձնաժողովի որոշումը բողոքարկվել է վերադասությամբ և ներկայացված բողոքը բավարարվել է` Վ. Հ.-ի պաշտպան Ս. Սողոմոնյանը միջնորդություն է ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին` Վ. Հ.-ի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճելու և նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ:

Սակայն վարույթն իրականացնող մարմինը մերժել է միջնորդությունը՝ պնդելով, թե Վ. Հ.-ի առողջական խնդիրների դեպքում վերջինս ենթակա է զորակոչման, և նա խուսափել է զինծառայությունից: Այնինչ՝ Վ. Հ.-ն պարզապես օգտվել է իր վերաբերյալ կայացված որոշումը բողոքարկելու իրավունքից, և նրա առողջական վիճակը դեռևս պետք է ուսումնասիրվի: Միջնորդությունը մերժելու մասին վարույթն իրականացնող մարմնի որոշումը բողոքարկվել է Լոռու մարզի կայազորային զինվորական դատախազություն: Սակայն զինվորական դատախազությունն էլ, պատշաճ չուսումնասիրելով ներկայացված բողոքը, մերժել է այն և քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Քրեական գործը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ միջնորդություն կներկայացվի նաև դատարանին:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031