Գրիպը կարելի է բուժել հետեւյալ եփուկով. էմալապատ կաթսայի մեջ դարսել 1 կիլոգրամ մաքրած խոշոր գլուխ սոխ, վրան ավելացնել 1250 միլիլիտր նախօրոք եռացրած, սառեցրած ջուր, փակել կափարիչով եւ մեկ ժամ եփել մարմանդ կրակի վրա: Ավելացնել 200 գրամ շաքարավազ, լավ խառնել, եփել եւս մեկ ժամ: Ավելացնել մեկ բաժակ մեղր եւ նորից եփել կես ժամ:
Խտացված եփուկին ավելացնել դեղաբույսերի հետեւյալ տեսակները. մեկական ճաշի գդալ խնկածաղիկ եւ դեղատնային երիցուկ, մեկական աղանդերային գդալ անանուխի տերեւներ, հազարաթերթիկների ծաղիկներ, 2 ճաշի գդալ տատրակ, մեկական թեյի գդալ կղմուխ, նարդոսի ծաղիկներ, մեկ աղանդերային գդալ մայրախոտ:
Ամբողջ խառնուրդը լավ խառնել եւ նորից եփել կես ժամ: Կաթսան վերցնել կրակի վրայից, թողնել 45 րոպե, որից հետո խառնել եւ քամել: Նստվածքը լցնել նոսր գործվածքի մեջ եւ գդալով սեղմելով նույնպես լրիվ քամել:
Խտացված եփուկը լցնել մուգ ապակյա շշերի մեջ եւ պահել սառնարանում, բայց ոչ 7 օրից ավելի:
Եփուկը ընդունել գոլ վիճակում, օրական 4-6 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ, կես բաժակի չափով:
Երեխաներին բուժելու համար օգտվել հետեւյալ չափաբաժիններից:
Մինչեւ մեկ տարեկան՝ 1 թեյի գդալ եփուկը հյութի հետ խառնած, 1-5 տարեկանը՝ 1 աղանդերային գդալ մաքուր վիճակում, մինչեւ 10 տարեկանը՝ 1 ճաշի գդալ, մինչեւ 16 տարեկանը ընդունել 2 ճաշի գդալ:
Առողջացումը տեղի է ունենում շատ արագ՝ արդեն առաջին 3 օրերին հիվանդը իրեն լավ է զգում, իսկ ծանրի դեպքում՝ 5 օր հետո:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ»
05.12..2017