Լրահոս
Օրվա լրահոսը

Դեղամիջոցներ՝ արյան բարձր ճնշման դեմ

Դեկտեմբեր 06,2017 12:30

Զարկերակային արյան ճնշման բարձրացման դեպքում օգտակար է 800 գրամ խնձորն աղալ, վրան ավելացնել եռացրած ջուր, 20 գրամ խմորիչ՝ դրոժ, 10 գրամ պատատուկի արմատ, 100 գրամ մեղր, 10 գրամ շեկ հող, 40 գրամ սեւ հաց, թողնել 10 օր: Որից հետո քամել, նորից ավելացնել 100 գրամ մեղր, լավ խառնել եւ թողնել թթվի: Թթվելուց հետո 200 գրամ եռացրած ջրին ավելացնել 1 ճաշի գդալ ստացված պատրաստուկից եւ 1 թեյի գդալ մեղր, լավ խառնել եւ խմել կումերով, օրը 3 անգամ, ուտելուց հետո:

Այս դեղատոմսը օգտակար է նաեւ լյարդի եւ լեղապարկի հիվանդության, գլխացավի, սեռական թուլության, ճարպակալման, թունավորումների բուժման համար:

Զարկերակային արյան բարձր ճնշման, անոթային կարծրախտի՝ սկլերոզի բուժման համար օգտակար է սխտորն աղալ, գինու քացախով եւ մեղրով շաղախել եւ ընդունել օրը 3 անգամ, մեկական ճաշի գդալ: Սա նաեւ օգտակար է մարսողական ուղու բորբոքային հիվանդությունների բուժման համար:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

05.12..2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031