Եվրոպայի խորհրդի նախարարների խորհուրդն իրավական գործընթաց է սկսել Ադրբեջանի դեմ, քանի որ վերջինս շարունակում է չկատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2014թ. որոշումը՝ կապվածը ընդդիմադիր գործիչ Իլգար Մամեդովին ազատ արձակելու հետ:
2010թ. ներկայացված ընթացակարգի համաձայն՝ կոմիտեն պաշտոնապես դիմել է դատարանին՝ որոշելու՝ արդյոք Ադրբեջանը չի իրականացրել այդ գործի դատավճիռը պահպանելու իր պարտավորությունները:
2014թ. ՄԻԵԴ-ը որոշել էր, որ Մամեդովի ձերբակալությունը և ազատազրկումը խախտում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի քանի հոդված: Մասնավորապես, դատարանը գտել էր, որ Մամեդովի ձերբակալությունն ունի քաղաքական դրդապատճառներ և նպատակ ունի լռեցնել նրան: Ուստի դատարանը պարտավորեցրել էր Ադրբեջանին ազատ արձակել ընդդիմադիր գործչին: Դրանից անցել է ավելի քան 3 տարի, մինչդեռ Մամեդովը շարունակում է մնալ բանտում:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ