Այսօր Լոզանում Միջազգային օլիմպիական կոմիտեի գործադիր կոմիտեն որոշելու է, թե Ռուսաստանը կմասնակցի՞ Հարավային Կորեայում 2018 թվականին կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերին, թե՞ ոչ:
Լրատվամիջոցների համար փակ նիստում ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախին եւ գործկոմի 13 անդամներին ներկայացվել են փորձագետների ամփոփիչ զեկույցները եւ ՎԱԴԱ-ի հաշվետվությունը: Նախատեսված են նաեւ այլ ելույթներ, այդ թվում նաեւ Ռուսաստանի պատվիրակության անդամների:
Համաձայն լրատվամիջոցների տարածած տեղեկությունների, ՄՕԿ-ը պաշտոնական վճիռը պետք է հրապարակի Մոսկվայի ժամանակով 21:30-ից ոչ շուտ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ