Լրահոս
Օրվա լրահոսը

«Կրթության ոլորտում պահելով մատչելիությունը պետք է անցում կատարել լրիվ ներառականություն». մասնագետ

Դեկտեմբեր 05,2017 21:00

Կրթության զարգացման ծրագրի նախագծի վերաբերյալ, որը միտված է 2030 թվականին իրականացնել, «Հոդված 3» ակումբում այսօր քննարկում էր ծավալվել:

ՀՀ կրթության եւ գիտության  զարգացման ծրագրերի եւ մոնիթորինգի վարչության պետ Ռոբերտ Ստեփանյանը նշեց, որ Կրթության զարգացման գլխավոր նպատակը պետք է լինի այնպիսի համակարգի ձեւավորումը, որը արձագանքում է անհատի շահերին եւ որը հնարավորություն է տալիս անհատին՝ ստանալ իր պահանջերին համապատասխան կրթություն, որը  համապատասխանում է հասարակության եւ տնտեսության պահանջներին եւ ծառայում է ազգային շահերին:

«Պետք է ամեն ինչ անել, որպեսզի համակարգի արդյունավետությունը կարգավորենք, իսկ մատչելիության տեսանկյունից նշեմ, որ պահելով մատչելիությունը պետք է անցում կատարել լրիվ ներառականություն, այսինքն՝ միայն մատչելի չպետք է լինի մեր նպատակը, այլեւ ներգրավումը բոլոր մեր շահառուների»:

Հայաստանի կառավարության ռազմավարական նախաձեռնության կենտրոն հիմնադրամից Մհեր Սահակյանն Էլ նշեց, որ կարեւորը այս պահին այն է, որ կա ճանապարհային քարտեզ եւ հստակ նշված է, թե որ ծրագիրը երբ է իրականացվելու: Նա, խոսելով դպրոցների կառավարման, տնօրենների որակավորման մասին, նշեց, որ երբ որ մենք ունենանք կատարողականի գնահատման համակարգ, իր համար էական նշանակություն չի ունենա, թե դպրոցի տնօրենը որ կուսակցությանն է պատկանում, որովհետեւ նա պետք է ապահովվի դրական արդյունքներ:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031