Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել են Հայաստանի ճանաչելիության բարձրացման ուղիները

Դեկտեմբեր 05,2017 18:55

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այսօր ընդունել է M&C SAATCHI մարքեթինգային ընկերության տնօրեն Անիլ Դեդիին։ Վերջինս Հայաստան է ժամանել Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի և  ՀՀ տնտեսական զարգացման  և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի հրավերով։

Սուրեն Կարայանը հանդիպման ընթացքում Անիլ Դեդիի հետ քննարկել է Հայաստանի ճանաչելիության բարձրացման ուղիները, ծագող խնդիրները, դրանց լուծման եղանակները և ընդհանուր սկզբունքները։

Անիլ Դեդին կիսվել է այս ոլորտում իր ղեկավարած կազմակերպության ունեցած հարուստ փորձով։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համագործակցությունը Հայաստանի զբոսաշրջության պատասխանատու մարմինների հետ։

M&C SAATCHI ընկերությունը հայտնի կրեատիվ մարքեթիգային ընկերություն է, որը համագործակցել է աշխարհի մի շարք երկրների հետ՝ նրանց ճանաչելիությունը բարձրացնելու ուղղությամբ։ Ընկերության գործունեության ուղղություններից է երկրների ճանաչելիության բարձրացումը, տնտեսական աճի խթանումը և,  համապատասխանաբար, զբոսաշրջային այցելությունների թվի աճը։

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031