Լրահոս
Օրվա լրահոսը

26 ընտանիքի նվիրատվությամբ հանրակացարանային տարածք է հատկացվել

Դեկտեմբեր 05,2017 17:18

ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությունում շարունակվում է հանրակացարանային տարածքների նվիրատվության/սեփականաշնորհման/ գործընթացը: Նվիրատվության պայմանագրերի հերթական խմբաքանակը կնքվել է այսօր` դեկտեմբերի 5-ին, վարչությունում:

ՀՀ կառավարության 30.03.2017 թվականի թիվ 401-Ա որոշմամբ սահմանվել էր, որ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանն ամրացված՝ ՀՀ Արմավիրի մարզի Երասխահուն համայնքում գտնվող՝ 2066.6 քառ.մետր մակերեսով հանրակացարանային մասնաշենքը և 161 քառ. մետր մակերեսով վարչական շենքը պետք է նվիրատվությամբ հատկացվեն այնտեղ փաստացի բնակվողներին:

Վարչության պետ Արման Սահակյանի հանձնարարականով ՊԳԿՎ աշխատակիցներն այցելել են տվյալ համայնք, լրացուցիչ ճշգրտումներ կատարել, աջակցել բնակիչներին՝ փաստաթղթերը նախապատրաստելու և նվիրատվությունն ընդունելու համար:

Սույն որոշման շրջանակում 26 ընտանիքի 119 բնակչի հետ կնքվել են իրենց զբաղեցրած բնակելի տարածքների նվիրատվության պայմանագրերը:

ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը շնորհավորել է բնակիչներին, մաղթել նորանոր ձեռքբերումներ. «Մաղթում եմ, որ սեփականության իրավունքով նվիրատվությամբ պետությունից ձեռքբերված բնակարանը երջանկության ու հաջողության հանգրվան լինի յուրաքանչյուր ընտանիքի համար և մենք էլ արդարացված տեսնենք մեր ջանքերը: Այս առիթով կրկին ուզում եմ հայտարարել և հորդորել հանրակացարաններում ապրող բոլոր մեր քաղաքացիներին՝ դիմեք մեզ, տեր կանգնեք սեփականության ձեր իրավունքին: Օրենքով սահմանված չափորոշիչներին համապատասխանելու դեպքում Պետական գույքի կառավարման վարչությունում ձեզ կօգնեն, որպեսզի խնդիրը շատ արագ կարգավորվի, ավելորդ ժամանակ ու ֆինանս չծախսեք»:

Հիշեցնենք, որ համաձայն գործող կարգի, հանրակացարանային տարածքները նվիրվում են առնվազն հինգ տարի դրանք զբաղեցնող անձանց՝ այն դեպքում, եթե նրանք սեփականության իրավունքով այլ անշարժ գույք չունեն:

Վերջին տարիներին նվիրատվության/սեփականաշնորհման/ գործընթացը եզրափակիչ ակտիվ փուլ է տեղափոխվել, ինչի արդյունքում արդեն իսկ 1023 ընտանիքի սեփականության իրավունքով հանձնվել է 1137 հանրակացարանային սենյակ, որից 796-ը՝ մայրաքաղաքում և 341-ը` մարզերում:

Վարչությունում այս ուղղությամբ իրավիճակի գույքագրում է իրականացվել, ըստ որի՝ շուրջ 897 սենյակ դեռևս ենթակա է նվիրատվության:

 

ՊԳԿՎ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031