Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսական լրատվամիջոցների հակահայկական հաղորդումներում դրական բաղադրիչ կա. Հակոբ Ավետիքյան

Դեկտեմբեր 05,2017 17:14

«Ազգ» թերթի խմբագիր Հակոբ Ավետիքյանի համոզմամբ, Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը ՀՀ իշխանությունների բացառիկ աշխատանքի արդյունքն էր:

«Փաստորեն՝ ամենօրյա ջանասիրության արդյունք էր, որը մեզ տալիս է հնարավորություն վերադառնալու մեր ժողովրդի պատմական դերին: Այսինքն՝ այն է, որ մենք անպայման պետք է քաղաքակրթության մեջ լինենք սինթեզող գործոն, այս առումով այս համաձայնագիրը խոստումնալից է»,- այսօր «Տեսակետ» ակումբում ասաց Հակոբ Ավետիքյանը:

Նրա կարծիքով, ՀՀ-ԵՄ համաձայնագրի կետերը կյանքի կոչելու համար քրտնաջան աշխատանք է հարկավոր, թեեւ ինքը ոչ բոլոր կետերի հետ է համաձայն:

Անդրադառնալով համաձայնագրի ստորագրումից հետո ռուսական լրատվամիջոցների հակահայկական հաղորդումներին, որոնցում, ըստ Ավետիքյանի, նույնիսկ վիրավորական արտահայտություններ եղան, նա խորհուրդ է տալիս դրականը տեսնել.

«Դրական է այն առումով, որ ռուսներին հետաքրքրում է, անհանգստացնում է մեր այսօրվա վիճակը: Եթե անհանգստացնում է, ապա պետք է դա ուղղորդենք այնպես, որ դրանից մեր պետությունը շահի: Մյուս կողմից պետք է կարողանանք շատ կտրուկ ձեւով բացատրել մեր դաշնակիցներին, որ եթե մի պահ պատկերացնեն, որ այս տարածքում Հայաստանի դիրքորոշումը ռուսների հետ բարեկամական չլիներ, ՌԴ-ն պետք է հրաժարվեր ու փակեր այն էջը, որ 250 տարի առաջ սկսել էր, այսինքն՝ Կովկասում ինքն անելիք չուներ: Սա պետք է, բաց չեմ կարծում, որ ստացվի»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031