Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը խոսեց ժողովրդագրական խնդիրների մասին: Նա ասաց, որ դա մարտահրավեր է ՀՀ-ի համար ու ժողովրդագրության բարելավման խնդիրը պետք է վեր դասել բոլոր տեսակի քաղաքական ամբիցիաներից, այն պետք է դիտարկել որպես քաղաքական համակարգի թիվ մեկ խնդիրը:
Ֆարմանյանն ասաց, որ նախաձեռնում է աշխատանքային ոչ ֆորմալ խմբի ստեղծում եւ կոչ արեց բոլոր պատգամավորներին՝ անկախ կուսակցական պատկանելությունից, եթե կա մասնագիտական հետաքրքրություն, մաս կազմեն ստեղծվող խմբին: Նա դիմեց նաեւ ժողովրդագիրներին ու բոլոր այն մասնագետներին, որոնք կցանկանան մասնակցել խնդրի լուծմանը:
Աշխատանքային խումբ մտնել ցանկացող բոլոր շահագրգիռները մինչեւ հունվարի 20-ը կարող են դիմել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ