Լրահոս
Օրվա լրահոսը

«Նա ագրեսիվ չի եղել». կարգադրիչին ապտակելու մեջ մեղադրվողի գործով վկաներ

Դեկտեմբեր 05,2017 16:53

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր քաղաքացիական ակտիվիստ, «Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր շարժման գաղափարակից Փայլակ Թևանյանի գործով հերթական դատական նիստն էր:

Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իշխանության ներկայացուցիչ հանդիսացող դատական կարգադրիչի հանդեպ բռնություն է գործադրել՝ ապտակել է:

Մասնավորապես, այս տարվա հունիսի 28-ին «Սասնա ծռերի» գործով դատավարության ժամանակ նա դատարանի շենքի դիմաց աջ ձեռքով դիտավորությամբ հարվածել է դատական կարգադրիչ Առաքել Արզումանյանի դեմքին`վերջինիս պատճառելով ֆիզիկական ցավ:

Aravot.am-ի հետ զրույցում Փայլակ Թեւանյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Ռոբերտ Ռեւազյանը տեղեկացրեց, որ այսօրվա նիստում ցուցմունքներ են տվել պաշտպանական կողմի միջնորդությամբ որպես վկա ներգրավված քաղաքացիները: Հայտնել են նույնը, ինչ նախաքննական ցուցմունքներում են ասել: «Նրանք չեն նշել, թե Փայլակ Թեւանյանն ագրեսիվ է եղել: Մեկն անգամ ասաց, որ Թեւանյանն, ընդհակառակը, փորձել է հանդարտեցնել իրավիճակը»,-հայտնեց Ռեւազյանը:

Թե ինչպիսին է Թեւանյանի դիրքորոշումը մեղադրանքի առնչությամբ, փաստաբանը չմանրամասնեց՝ ելնելով պաշտպանական մարտավարությունից: «Կարող եմ միայն ասել, որ նա մեղքը չի ընդունում»,-ասաց Ռոբերտ Ռեւազյանը:

Հավելենք, որ Թեւանյանին առաջադրված մեղադրանքով նրան մինչեւ հինգ տարվա ազատազրկում է սպառնում:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031