Լրահոս
Օրվա լրահոսը

Հրայր Թովմասյանի կատակը՝ ԱԺ-ում. Նա հույս հայտնեց, որ օրենքի ընդունումից հետո ճարտարապետները դրախտ կգնան

Դեկտեմբեր 05,2017 16:06

Ճարտարապետական գործունեության մասին օրենքի նախագիծն է քննարկվում ԱԺ-ում՝ երկրորդ ընթերցմամբ:

Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանն ասաց, որ օրենքի ընդունումը հիմնարար քայլ է, որ ճարտարապետները լինեն գնահատված:

Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանն ասաց, որ Երեւանի տարբեր շենքերին նայելով՝ ՀՀ քաղաքացիները մտքում ճարտարապետներին ինչ-որ բան են ասում ու հույս ունի, որ այս նախագիծը ուժի մեջ մտնելուց հետո էականորեն կբարելավվեն այն խնդիրները, որոնք կան:

Նա մի անեկդոտ պատմեց՝ ճարտարապետների մասին. «Դրախտում դժոխքից որոշում են կամուրջ սարքեն, որ միացնեն իրար, հետո պարզվում է, որ միայն դժոխքից են սարքելով եկել, որովհետեւ դրախտում ճարտարապետներ չկան»: Նա հույս հայտնեց, որ այս օրենքը կնպաստի, որ այդ կամուրջի շինարարությունը երկու կողմերից էլ լինի:

Ի պատասխան՝ Նարեկ Սարգսյանն ասաց, որ Հին Եգիպտոսում աշխարհի ամենահին արձաններից մեկը ճարտարապետի արձան է, որին աստվածացրել են. «Այնպես որ, աստվածացնել պետք չի, բայց դժոխք ուղարկել էլ պետք չի»:

Ամփոփիչ ելույթում Նարեկ Սարգսյանը դիմեց «Ելք» դաշինքի պատգամավոր Արամ Սարգսյանին, որ լինելով Ճարտարապետաշինարարական համալսարանի շրջանավարտ, նպաստի, որ «Ելքը» նույնպես կողմ քվեարկի նախագծին, քանի որ իրենց համար շատ կարեւոր է, որ այս նախագիծն ընդունվի միաձայն:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031