Դեկտեմբերի 1-4 Խորվաթիայի Պորեչ քաղաքում կայացավ սամբոյի Եվրոպայի առաջնություն կադետների միջև:
Հայաստանի հավաքական թիմից մասնակցեցին վեց սամբիստ, որոնցից չորսը նվաճեցին բրոնզե մեդալներ:
1. Կարեն Սարգսյան – 42 կգ – 3-րդ տեղ (ՍՁՕՄՊՄԴ)
2. Դավիթ Հովսեփյան – 46 կգ – 3-րդ տեղ (ՍՁՕՄՊՄԴ)
3. Յուրի Ծատրյան – 60 կգ – 3-րդ տեղ (ՍՁՕՄՊՄԴ)
4. Սարգիս Սարգսյան – 66 կգ – 3-րդ տեղ (Գյումրի)
Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի հաղորդագրություն
* ՍՁՕՄՊՄԴ – Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց