Արծվաշենի նախկին բնակիչներն այսօր նախագահականի դիմաց էին: Նրանք պահանջում են իրենց գումարներ տրամադրել՝ տները նորոգելու համար:
«Տանիքս փլուզման եզրին է, այդ պատճառով վերջերս կոտրվածքներ եմ ստացել, տեղափոխվել եմ Ճամբարակի կենտրոնական հիվանդանոց, այնտեղ 12 կար են տվել, թեւս էլ երկու կոտրվածք ունի»,- ասում է Ռիմա Երիցյանը:
Արծվաշենցիք հիշեցնում են, որ իրենք 25 տարի առաջ բռնի կերպով տեղահանվածներն են ու այս տարիների ընթացքում իրենց որպես օգնություն միայն 350-ից 400 հազար դրամ են տրամադրել:
«Երկու կոպեկ չունենք հաց առնենք ուտենք, այդ տները ո՞նց սարքենք»,- ասում են ակցիայի մասնակիցները: Նրանք պետությանն առաջարկում են իրենց փախստականի կարգավիճակ տալ:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում