Լրահոս
Օրվա լրահոսը

Ձեր ամուսինը 15 րոպե առաջ մահացել է՝ թոշակը չենք տա. Նաիրա Զոհրաբյանին է զանգել այսօր ամուսնուն կորցրած այրին

Դեկտեմբեր 05,2017 15:29

ԱԺ-ում «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին մի դեպք պատմեց, որ իրեն քիչ առաջ զանգել է մի քաղաքացի եւ ասել, որ իր ամուսինը մահացել է այսօր առավոտյան. «Թոշակը հանձնելուց ընդամենը րոպեների տարբերությամբ թոշակ հանձնող ձեր աշխատակիցը մտել է նրանց տուն ասել՝ քանի որ ինքը ընդամենը 15 րոպե առաջ մահացել է, մենք չենք կարող իրեն տալ այս ամսվա իր կենսաթոշակը: Եթե մարդը մահանար 5 րոպե տարբերությամբ, ստացվում է, որ ինքը իր թոշակը կստանար: Ես հասկանում եմ, որ կա օրենք, բայց այստեղ գործ ունենք հարցի բարոյական կողմի հետ, հատկապես, որ ընտանիքը ծայրահեղ չքավոր է»:

Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ քաղաքացու հասցեն, տվյալները կփոխանցի նախարարին:

Արտեմ Ասատրյանն էլ պատասխանեց, որ գումարը պարտադիր կվճարվի: Վճարողը «Հայփոստի» աշխատակիցն է: Կանխիկ վճարման համար ստացողի ստորագրությունը պարտադիր է եւ օրենքով սահմանված է դա: Բայց հետագայում կինը կարող է դիմել եւ այն կվճարվի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031