azatutyun.am. Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հորդորով զորացրվելու զեկուցագիր է ներկայացրել: Այդ մասին այսօր լրագրողներին հայտնեց նախարարը:
Վիգեն Սարգսյանը փոխանցեց, որ ինքը հավանություն է տվել, և այժմ տվյալ հարցով որոշում պետք է կայացնի երկրի նախագահ Սերժ Սարգսյանը:
Հարցին, թե ո՞րն է եղել նման հորդորի պատճառը, Սարգսյանը պատասխանել է. «Աշխատանքային պայմանավորվածությունների չկատարում, ծառայության անհամատեղելիություն»: