Երեկ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն ամփոփվել է «100 գաղափար Հայաստանի համար» համահայկական երիտասարդական մրցույթի արդյունքները:
«Գյուղատնտեսական գիտություններ, բիոտեխնոլոգիա» անվանակարգում հաղթող են ճանաչվել Էմիլիա Սիմոնյանը և Աշխեն Արզումանյանը իրենց «Կենսապլաստիկները՝ որպես կանաչ ապագայի գրավական» նախագծով, «Կենդանի համակարգեր» անվանակարգում՝ Հովսեփ Ղազարյանը, Մարիա Նիկողոսյանը, Անահիտ Հովհաննիսյանը՝ իրենց «Հայերի պաթոգենում» նախագծով և «Ճշգրիտ գիտություններ» անվանակարգում՝ «Forest Berg» նախագիծը ներկայացնող Մարիամ Ստեփանյանը և Ալբերտ Ամիրբեկյանը:
Հաղթողներին շնորհավորել և 500-հազարական ՀՀ դրամ դրամական պարգևները նրանց է հանձնել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը:
Նշենք, որ մրցույթում հաղթած նախագծերից մի քանիսը 2018 թվականին կմասնակցեն Մինսկում կայանալիք «100 գաղափար ԱՊՀ-ի համար» միջազգային մրցույթին:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն