Լուսանկարներում Գյումրու Ռիժկովի ճեմափողոցի վրա թոշակ ստանալու համար գոյացած հերթն է: Սակայն նույն պատկերն է քաղաքի բոլոր այն բանկոմատների դիմաց, որտեղից թոշակառուները կարող են հանել իրենց գումարը։
Տարեցներին նսեմացնող նման տեսարանի կարելի է ականատես լինել տարվա ցանկացած եղանակի, ցանկացած ամսվա առաջին օրերին, սակայն անտանելի է՝ ձմռան սառնամանիքին։
Ըստ թոշակառուների, բանկոմատներում թոշակ եղել է այսօր առավոտից։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ