Լրահոս
Օրվա լրահոսը

100 մլն դոլարի վարկ՝ ռուսական զենք գնելու համար. Ի՞նչ երաշխիք կա, որ ՌԴ-ն էլի չի հրապարակի գաղտնի զենքերի ցանկը

Դեկտեմբեր 05,2017 13:49

ՀՀ կառավարության եւ ՌԴ կառավարության միջեւ ՀՀ-ին պետական արտահանման վարկ տրամադրելու մասին համաձայնագիրը վավերացնելու մասին հարցն է քննարկվում ԱԺ-ում: ՊՆ փոխնախարար Արտակ Զաքարյանն ասաց, որ վարկով ՀՀ զինված ուժերը կապահովվեն սպառազինությամբ:

Համաձայնագրով մինչեւ 100 մլն ԱՄՆ դոլարի վարկ են տրամադրելու՝ ռուսական արտադրության ռազմական ապրանքներ Հայաստանին մատակարարելու համար: Ռազմական տեխնիկայի ցանկը գաղտնի է: Վարկը 5 տարիների համար նախատեսված է տարեկան 3 տոկոս տոկոսադրույքով: Ռուսական արտադրության ռազմական տեխնիկան ՀՀ-ին մատակարարվելու է նույն գնով, ինչ իրենց ազգային ԶՈՒ-ին են մատակարարում: Վարկի տրամադրումը ՌԴ-ի հետռ ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում է:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հարցրեց՝ նախորդ անգամ, երբ նման համաձայնագիր էր ստորագրվում 200 մլն-ի վարկ տրամադրելու, մատակարարումները ձգձգվեցին, այս համաձայնագրի համար այդ պրոբլեմը կլինի՞, նման վտանգներ գոյություն ունե՞ն:

Հետո Փաշինյանն հիշեցրեց, որ նախորդ վարկը տալիս ռուսական կողմը անսպասելի հրապարակել էր այն մատակարարվող սպառազինության ողջ ցանկը, որը պետք է գաղտնի պահվեր, ի՞նչ երաշխիքներ կան, որ նման բան այլեւս տեղի չի ունենա:

Արտակ Զաքարյանը պատասխանեց, որ նախորդ համաձայնագրի փորձառությունը որոշակի դերակատարություն ունեցել է այս համաձայնագրի բանակցման արդյունքում: Նախորդ համաձայնագրի ձգձգումների համար եղել են օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ. «Մենք արդեն իսկ ունեք նախաստորագրված 3 համաձայնագրեր, վստահ ենք, որ 3 տարիների ընթացքում շատ արագ, դեռ ժամկետից ավելի վաղ հնարավոր է մատակարարումներն իրականացնել»:

Ինչ վերաբերում է ռազմական տեխնիկայի ցանկը հրապարակելուն, Արտակ Զաքարյանն ասաց, որ նախնական համաձայնություն ունեն հավելված-1-ը, այսինքն՝ այն ցանկը, որը հրապարակման ենթակա չի, չհրապարակել, բայց օրենսդրական խնդիր կա. մեր պարագայում դա համարվում է ոչ հրապարակային, իսկ ռուսական կողմը պնդում է, որ իրենք պարտավոր են հրապարակել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031