Կիևում ձերբակալվել է Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին: Այս մասին Inforesist պորտալին հայտնել է Սաակաշվիլիի փաստաբանը:
«Սաակաշվիլիին մեղադրում են սահմանադրական կարգի տապալման փորձի համար»,-նշել է փաստաբանը:
Ավելի վաղ Ուկրաինայի անվտանգության ուժերը խուզարկության նպատակով ներխուժել էին «Նոր ուժերի շարժում» կուսակցության առաջնորդի բնակարան, իսկ ինքը՝ Սաակաշվիլին բարձրացել էր շենքի տանիք և սպառնում էր ցած նետվել, եթե իրեն մոտենան:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ