Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Արամ Մանուկյանը պատանդ է վերցրել ՊՊԾ գնդի տարածք մուտք գործած բուժաշխատողներին». մեղադրական եզրակացություն

Դեկտեմբեր 05,2017 13:06

2016թ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գևորգ Իրիցյանի, Թորոս Թորոսյանի գործով դատական նիստում այսօր հրապարակվում են ամբաստանյալների մեղադրական եզրակացությունները:

Արամ Մանուկյանին, ինչպես եւ մյուս ամբաստանյալներին, մեղադրանք է առաջադրվել ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, կրելու, ոստիկանության ՊՊԾ գունդը զավթելու եւ պատանդառության համար:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Արամ Մանուկյանը, մի շարք այլ զինյալների հետ, գնդի տարածքում կատարել է զինյալների տեղաբաշխում, սահմանել հերթապահության գրաֆիկ՝ գնդի տարածքը եւ ոստիկանական ուժերի տեղաշարժը վերահսկելու նպատակով:

Մեղադրող-դատախազներն ընթերցեցին, որ Արամ Մանուկյանի հայրը՝ Պավել Մանուկյանը, Սեդրակ Նազարյանի եւ Աշոտ Պետրոսյանի հետ հանդիպել են բանակցելու նպատակով ՊՊԾ գնդի տարածք եկած ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանի եւ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ, սակայն առանց բանակցելու՝ նրանց եւս պատանդ են վերցրել:

«Պավել Մանուկյանը, Մարտիրոս Հակոբյանը, Արայիկ Խանդոյանը տարբեր աստիճանի հրազենային վիրավորումներ են հասցրել ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանին, Ոստիկանության լրատվության վարչության աշխատակից Ռոբերտ Հայրապետյանին: Արամ Մանուկյանը պատանդ է վերցրել ՊՊԾ գնդի տարածք բուժօգնություն ցուցաբերելու նպատակով մուտք գործած երեք բուժաշխատողների: Նա, կազմակերպված խմբի մյուս անդամների հետ, պետությանը ներկայացրել է գնդի տարածքում մամուլի կենտրոն հիմնելու պահանջ՝ նպատակ ունենալով հանրությանը հորդորել մասնակցել գնդի հարակից տարածքներում կազմակերպվող քաղաքացիական հավաքներին»,-ասվում է մեղադրական եզրակացության մեջ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031