Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկում է վարկային պրոդուկտ թոշակառուների համար

Դեկտեմբեր 05,2017 13:03

ՎՏԲ-Հայաստան Բանկը, առաջարկելով իր հաճախորդներին վարկավորման առավել մատչելի պայմաններ, հատուկ կենսաթոշակային տարիքի անձանց համար ներդրել է նոր`”Վարկային գիծ թոշակառուներին” 0% տոկոսադրույքով վարկատեսակը: Տվյալ պրոդուկտը իրենից ներկայացնում է վարկային գիծ ՀՀ դրամով, որը տրամադրվում է հաճախորդի գործող կենսաթոշակային քարտին: Վարկային գիծը տրամադրվում է առանց տարեկան տոկոսադրույքի, հաճախորդից գանձվում է միայն ամսական սպասարկման միջնորդավճար:

“Վարկային գիծ թոշակառուներին” պրոդուկտի հիմնական պայմաններ.

  • տարիք՝ վարկը տրամադրվում է մինչև 78 տարեկան թոշակառուներին;
  • վարկային գծի առավելագույն գումար՝ կենսաթոշակի եռապատիկ չափը;
  • վարկային գծի առավելագույն ժամկետ՝ 18 ամիս (ավտոմատ երկարաձգմամբ);
  • ամսական միջնորդավճար վարկի սահմանաչափի գումարից՝5%;
  • քարտի սպասարկում և կանխիկացում ՎՏԲ-Հայաստան Բանկի և “ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ Բանկի” բանկոմատներից՝ անվճար:

Թոշակառուների համար վարկային գծի մարման մեխանիզմը կազմված է պարզեցված սխեմայով, ինչի շնորհիվ հաճախորդները կարող են նույնիսկ չայցելել Բանկ վարկային գծի մարման վճարումներն իրականացնելու համար:

“Վարկային գիծ թոշակառուներին” պրոդուկտի մարման պայմանների և սակագների մասին ավելի մանրամասն տեղեկություններին կարելի է ծանոթանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի Կոնտակտային կենտրոնի միջոցով՝ զանգահարելով 8787 հեռախոսահամարին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031