Շահամիրյանների համար 8 եւ 9 շենքերի եւ հարակից տների մոտ 58 ընտանիք այսուհետև նոր բնակարաններում կապրի: Միքայել եւ Կարեն Վարդանյանները 1 միլիոն 700.000 դոլար են հատկացրել այս ընտանիքներին՝ նոր տուն գնելու համար: Նախկինում այս մարդիկ ապրում էին մի թաղամասում, որտեղ կենցաղի համար անհրաժեշտ ոչ մի պայման չկար: Տները քանդված պատերով ու փլուզվող առաստաղներով էին, չունեին կոմունալ ոչ մի հարմարություն՝ ո՛չ սանհանգույց, ո՛չ խոհանոց:
Ջրագծերն ու կոյուղին էլ թաղամասի մյուս ծայրում էին. դրանցից օգտվում էին բոլոր բնակիչները: Նման պայմաններում ապրում էր մոտ 148 մարդ, նրանցից 22-ն՝ անչափահաս երեխաներ: Երեւանի պատմության մեջ առաջին անգամ բարերարների շնորհիվ մի ամբողջ թաղամասի բնակիչներին հնարավորություն է ընձեռվել դուրս գալ 4-րդ կարգի վթարային, կյանքի եւ առողջության համար վտանգավոր շինություններից ու բնակվել արժանավայել կենցաղային պայմաններում:
Փառք բարերարներին:Փառք: